«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է ամրապնդել կազմը, որպեսզի թիմը շարունակի հաջող մրցելույթները մյուս մրցաշրջանում ևս։
Մերսիսայդյան ակումբը հետաքրքրված է «Լեյցպիգի» հարձակվող Տիմո Վերների, «Բայերի» նույն դիրքի խաղացող Լեոն Բեյլիի ու Մյոխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի ծառայություններով։
«Կարմիրները» ֆավորիտ են Վերների ստորագրության համար մղվող մրցավազքում։
Շատ ավելի բարդ է ձեռք բերել վերընշված մյուս խաղացողներին. Բեյլին, որը կարող այլընտրանք լինել Սալահի ու Մանեի դիրքերում, հեռանկարային ֆուտբոլիստ է։ Ճամայկայի հավաքականի ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը»։
Մինչդեռ Զաքարիան կարող է դառնալ Ֆաբինոյի հետնորդը «Լիվերպուլում»։ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները հետաքրքիր են նաև Դորտմունդի «Բորուսիային» ու Մադրիդի «Ատլետիկոյին»։