Logo

Պերեսը պարզաբանել է Ռաուլի ու Կասիլյասի մասին ասած վիրավորական խոսքերը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
raul casillas perez - Պերեսը պարզաբանել է Ռաուլի ու Կասիլյասի մասին ասած վիրավորական խոսքերը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է El Confidencial-ում հրապարակված ձայնագրությանը, որում նա Ռաուլին ու Իկեր Կասիլյասին անվանել է «սերուցքայինների» ամենակեղծավոր ֆուտբոլիստներ:

«Քանի որ El Confidencial-ում հրապարակավել են խոսքեր, որոնք ինձ են վերագրվում, հարկ եմ համարում պարզաբանել:

Այդ խոսքերը ձայնագրվել են պարոն Խոսե Անտոնիո Աբելանի կողմից, ով շատ տարիներ շարունակ անհաջողությամբ փորձել  է այն վաճառել: Զարմանալի է, որ այսքան տարիներ անց El Confidencial-ը որոշել է հրապարակել այն: Այդ խոսքերը կոնտեքստից դուրս են բերված:

Ես հասկանում եմ, որ այսքան տարիներ անց ձայնագրությունը հրապարակվում է, որովհետև ես Սուպերլիգայի կազմակերպիչներից մեկն եմ: Գործը փոխանցել եմ իմ իրավաբաններին, որոնք քննարկում են հետագա անելիքը»,- ասել է իսպանացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: