Logo

«Ռեալից» ու «Բարսելոնայից» մեկական խաղացող վնասվածք են ստացել ՕԽ առաջին խաղում ու փոխարինվել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 22.07.2021ՍՊՈՐՏ
222275413 296399482270069 5633715445076569807 n - «Ռեալից» ու «Բարսելոնայից» մեկական խաղացող վնասվածք են ստացել ՕԽ առաջին խաղում ու փոխարինվել

Տոկիոյում սկսվել է Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը։ Խմբային փուլի առաջին տուրում Իսպանիան ուժերն է չափում Եգիպտոսի ընտրանու հետ։

Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել։ Իսպանիան ստիպված է եղել երկու հարկադրական փոփոխություն կատարել։ Նախ վնասվածք է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան։ Նրա փոխարեն դաշտ է մտել Խեսուս Վալյեխոն։

Խաղակեսի վերջում մրցակցի հարվածից վնասվածք է ստացել «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Ջոն Մոնկայոլան։

Իսպանիայի մեկնարկային կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: