Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Ռեալը» որոշում է կայացրել 2020 թվականի հունիսին վերադարձնել «Ռեալ Սոսիեդադում» վարձավճարով հանդես եկող Մարտին Էդեգորին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում նորվեգացու ֆանտաստիկ խաղն «Արքայական ակումբին» ստիպել է ժամանակից շուտ վերադարձնել ֆուտբոլիստին, քանի որ ըստ նախատեսվածի՝ Էդեգորը «Ռեալ Սոսիեդադում» պետք է մնար ոչ միայն այս մրցաշրջանում, այլ նաև հաջորդին:
Էդեգորն այս մրցաշրջանում 16 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: