Logo

«Ռոնալդուն իսկական հիմար է». Պերեսի նոր ձայնագրություններն են հրապարակվել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
2111904 44195290 2560 1440 - «Ռոնալդուն իսկական հիմար է». Պերեսի նոր ձայնագրություններն են հրապարակվել

El Confidencial-ը շարունակում է սկանդալային ձայնագրություններ հրապարակել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից: Այսօր էլ հրապարակվել է ձայնագրություն, որում Պերեսը վիրավորում է թիմի նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Ռոնալդուն խենթ է, իսկական հիմար, հիվանդ: Կարծում եք՝ նա նորմալ մարդ է, բայց ոչ, քանի որ եթե նորմալ լիներ, չէր անի այն, ինչ անում է: Նրա վերջին հիմարությունն ամբողջ աշխարհը տեսավ: Միայն խենթը կաներ նման բան:

Մոուրինյոն նույնպես ոչնչություն է: Մոուրինյոյի ու Ռոնալդուի եսասիրությունը սարսափելի է, նրանք չեն տեսնում իրականությունը: Նրանց պահվածքն ու կերպարը ոչ ոք չի սիրում աշխարհում», – ասել է Պերեսը:

«Նրանք «Ռեալի» ամենակեղծավոր խաղացողներն են»․ Հրապարակվել է Պերեսի սկանդալային ձայնագրությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: