Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հեռացավ «Բարսելոնայից»: 33-ամյա գոլահարն իր կարիերան կշարունակի «Ատլետիկոյի» կազմում: Կապտանռնագույն մարզաշապիկով Սուարեսը 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, նվաճել Չեմպիոնների լիգան: 2015/2016 մրցաշրջանում էլ արժանացել է «Ոսկե խաղակոշիկին»:
«Բարսելոնայի» կազմում ուրուգվայցի ֆուտբոլիստը պպաշտոնական խաղերում խփել է 195 գնդակ: Առաջիկա 15 րոպեի ընթացքում առաջարկում ենք ձեզ թվել այն բոլոր մրցակիցներին, որոնց դարպասը Սուարեսը երբևէ գրավել է «Բարսայի» կազմում:
Գնացի՜նք: