Մի շարք աղբյուրներ գրում են, որ ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վալենսիայի» դեմ խաղում պորտուգալացին վիճելի կարմիր քարտ է ստացել: Այս գործը կքննվի սեպտեմբերի 27-ին: Ռոնալդուն ավտոմատ որակազրկում է ստանալու մեկ խաղով, սակայն ֆուտբոլիստի որակազրկումը կարող է երկարաձգվել, եթե ապացուցվի նրա մեղքը այդ դրվագում:
«Իմ եղբորը ցանկանում են ոչնչացնել». Ռոնալդուի քույր
Հինգշաբթի ՈւԵՖԱ-ի կոմիտեն կուսումնասիրի մրցավար Ֆելիքս Բրիխի զեկույցը: «Յուվենտուսը» իրավունք կունենա բողոքարկել կազմակերպության որոշումը:
Ռոնալդուն կարմիր քարտի մասին․ «Ես ոչինչ չարեցի»