Logo

Վերջնական համաձայնություն. Աստղային ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բարսելոնա»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 14.05.2021ՍՊՈՐՏ
Messi Koeman AP 3435 571 855 - Վերջնական համաձայնություն. Աստղային ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը և ֆուտբոլիստը վերջանական համաձայնության են հասել տեղափոխության հարցում՝ վստահեցում է Beteve.cat-ը:

Մեկ ամիս տևած բանակցություններն արդեն ավարտվել են: Կողմերը 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել:

Արգենտինացին «բլաուգրանային» միանալու է ընթացիկ մրցաշրջանից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ սպառվում է անգլիական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը:

32-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի զգալի նվազման գնալ, որպեսզի կարողանա միանալ կատալոնական թիմին:

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է 18 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: