Logo

Անչելոտին որոշում է կայացրել Իսկոյի վերաբերյալ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
E6mlrxzXEAM4s46 1 - Անչելոտին որոշում է կայացրել Իսկոյի վերաբերյալ

«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է թիմի կիսապաշտպան Իսկոյի կատարած աշխատանքից նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում՝ հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսկոն գալիք մրցաշրջանում խաղալու է «Ռեալում»։ Նա ամռանը չի հեռանալու թիմից, թեպետ ակումբի ղեկավարությունը մտադիր էր հանել տրանսֆերի իսպանացի խաղացողին։

Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին։ Այդ ժամանակ ևս «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտին էր։

Անցած տարի Իսկոն շատ քիչ խաղաժամանակ էր ստանում Զինեդին Զիդանի գլխավորությամբ ու կորցրել էր իր լավագույն մարզավիճակը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: