Logo

«Ատալանտայի» առաջատարը կհեռանա թիմից հունվարին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 21.12.2020ՍՊՈՐՏ
1608028456 687653 1608028611 noticia normal - «Ատալանտայի» առաջատարը կհեռանա թիմից հունվարին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:44

-

-

«Ատալանտայի» առաջատար Ալեխանդրո Գոմեսը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա թիմից, գրում է Sky Sport-ը:

«Պապու» Գոմեսի՝ «Ատալանտայից» հեռանալու գլխավոր պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ ունեցած տարաձայնություններն են: Հաղորդվում է, որ Գասպերինին ֆուտբոլիստի հետ վիճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միդտյուլանի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ:

Նշվում է, որ Գոմեսի ապագան Իտալիայում է. նրա ծառայություններով հետաքրքրված են միլանյան ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»: Ֆուտբոլիստը հայտացուցակում չկար նաև «Ռոմայի» դեմ վերջին հանդիպմանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: