Logo

Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 20.05.2019ՍՊՈՐՏ
https   cdn.cnn .com cnnnext dam assets 190518164839 ribery bundesliga - Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:20

-

-

Գերմանիայի ավարտված առաջնությունն այս անգամ բավական հետաքրքիր ստացվեց: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, այս անգամ չեմպիոնության համար պայքարը շատ թեժ ստացվեց: Մեծ մրցակցության պայմաններում, ի վերջո, կրկին չեմպիոն դարձավ «Բավարիան»: Երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բորուսիան» մնաց երկրորդը: «Լայպցիգը» 3-րդն էր, իսկ Լևերկուզենի «Բայերը» եզրափակեց լավագույն քառյակը: Այս 4 թիմերն ավտոմատ կերպով ապահովեցին իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում:

arjen robben david alaba bayern munich 1mojsyctxo3eu11bqj2hircaii 960x540 - Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Եվրագավաթային, մասնավորապես՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը», իսկ «Այնթրախտը» կխաղա մրցաշարի որակավորման փուլում:

Բունդեսլիգան լքում են «Հանովերն» ու «Նյուրնբերգը», իսկ «Շտուտգարտը» փլեյ-օֆֆ փուլում կպայքարի «Ունիոն Բեռլինի» հետ իր տեղը պահպանելու համար: 2-րդ Բունդեսլիգայից բարձրացան «Քյոլնն» ու «Պադերբորնը»:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը հասնում է այդ նվաճմանն իր կարիերայում 4-րդ անգամ:

2019 05 18t154121z 495560029 rc1fd6c0cb90 rtrmadp 3 soccer germany bay sge 960x672 - Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Գերմանիայի առաջնության ավարտված խաղարկությունում ամենաշատ գոլային փոխանցումը կատարել է Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Ջեդոն Սանչոն: Անգլիացին կատարել է 14 գոլային փոխանցում:

sancho cropped mfijdz3j2qjo1g5v5b2ilctoi 960x540 - Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Բունդեսլիգայի «Ոսկե ձեռնոցը» նվաճեց «Լայպցիգի» դարպասապահ Պետեր Գուլաչին, որին հաջողվել է 16 խաղում սեփական դարպասն անառիկ պահել:

000 1gd2lm 960x640 - Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: