Logo

Իբրահիմովիչի և Լուկակուի թեժ լեզվակռիվը միլանյան դերբիի ժամանակ (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.01.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:46

-

-

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում այս րոպեներին ուժերն են չափում «Միլանն» ու «Ինտերը»: «Ռոսոներիները» 63-րդ րոպեի դրությամբ հաղթում են 1-0 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Առաջին խաղակեսի վերջնամասում իրար միջև հարաբերություններ են պարզել շվեդ ֆուտբոլիստն ու «Ինտերի» առջևի գծի առաջատար Ռոմելու Լուկակուն: Վիճաբանությունը բավականին թեժ է ստացվել: Խաղացողները զգուշացվել են դեղին քարտերով:

Հավելենք, որ Իբրահիմովիչն ավելի ուշ՝ 58-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: