«Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է վաճառի հարձակման գծի առաջատարներից մեկի՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը՝ հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» պատրաստ են բաժանվել արգենտինացի հարձակվողից, եթե լավ առաջարկ գա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։
«Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով այս տարի արդեն վաճառել է Աշրաֆ Հաքիմիի տրանսֆերը, որն ընդամենը մեկ տարի խաղաց «Ինտերում»։
Ավարտված մրցաշրջանում Լաուտարոն մասնակցել է 48 հանդիպման, դարձել 19 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։