Logo

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 20.05.2019ՍՊՈՐՏ
messi bezorgt barcelona landstitel psg verliest finale coupe de france - Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:14

-

-

Ավարտվեց Իսպանիայի առաջնության հերթական՝ 2018/19 խաղարկությունը: Ընդհանուր առմամբ՝ «Բարսելոնան» այս տարի ևս լուրջ մրցակցություն չունեցավ ու 26-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն: Իսպանիայի փոխչեմպիոն դարձավ «Ատլետիկոն», իսկ մրցաշրջանն ամբողջովին ձախողած «Ռեալը» կարողացավ զբաղեցնել միայն 3-րդ հորիզոնականը: Լավագույն քառյակը եզրափակեց «Վալենսիան»: Այս 4 թիմերը երաշխավորել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում:

barcelona spanish super cup 2018 sevilla 960x540 - Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր կարողացան նվաճել 5-րդ ու 6-րդ հորիզոնականները զբաղեցրած «Խետաֆեն» ու  «Սևիլիան», իսկ «Էսպանյոլը» կխաղա մրցաշարի որակավորման փուլում:

Լա լիգայի հաջորդ խաղարկությունում չենք տեսնի «Ժիրոնային», «Ռայո Վալյեկանոյին» և «Հուեսկային»: Փոխարենը ուժեղագույնների պայքարին կմիանա «Օսասունան», իսկ մյուս երկու ուղեգրերի համար թեժ պայքար է մղվում «Գրանադայի», «Ալբասետեի», «Մալյորկայի», «Մալագայի» և «Կադիսի» միջև:

Իսպանիայի ավարտված խաղարկության լավագույն ռմբարկուն դարձավ Լիոնել Մեսին՝ խփած 36 գոլով ու գերազանցելով Բենզեմային և Սուարեսին 15 գնդակով:

mini Messi celebraci gol 960x600 - Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Գոլային փոխանցումների ցուցանիշով արգենտինացին ևս լավագույնն էր, բայց ոչ միանձնյա: 13 գոլային փոխանցումով Մեսին լավագույնի կոչումը կիսում է «Սևիլյայի» ֆուտբոլիստ Պաբլո Սարաբիայի հետ:

«Զամորայի»՝ այսինքն լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը: Սլովենացին 20 խաղում իր դարպասը կարողացել է անառիկ պահել:

1556645688335 960x539 - Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: