Logo

«Միլանի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Միլանի կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով - «Միլանի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

«Միլանի» հենակետային կիսապաշտպան Իսմաել Բենասերը վարակվել է կորոնավիրուսով՝ հաստատում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը տնային պայմաններում է թեստ հանձնել, որի պատասխանը եղել է դրական: Նա ինքնամեկուսացել է ու մարզումները կշարունակի՝ համաձայն Ա Սերիայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահական արձանագրության պահանջների:

«Միլանը» նշում է, որ թիմում այլ վարակակիրներ չկան: Բենասերը թիմակիցների հետ վերջին անգամ անմիջական շփում ունեցել է նախորդ շաբաթ՝ «Մոդենայի» հետ խաղին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: