Logo

Մխիթարյանի տրանսֆերը Ռայոլան առաջարկել է գրանդ ակումբների. մեկը լրաջորեն դիտարկում է այն

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 14.05.2021Հայկական ֆուտբոլ
mkhitaryan raiola - Մխիթարյանի տրանսֆերը Ռայոլան առաջարկել է գրանդ ակումբների. մեկը լրաջորեն դիտարկում է այն

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել «Միլանում»: 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, և նա դեռ չի որոշել մնալ Հռոմում, թե այլ ակումբ տեղափոխվել:

Այդուհանդերձ, Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան կիսապաշտպանի ծառայություններն առաջարկել է իտալական թոփ ակումբներին՝ տեղեկանում ենք Il Tempo-ից: Իտալացին պահանջում է նվազագույնը 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով:

Ռայոլայի առաջարկը լրջորեն դիտարկում է «Միլանը», որի համար գրավիչ տարբերակ է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ ստանալ ազատ գործակալի կարգավիճակով: Բացի այդ, «ռոսոներիների» կիսապաշտպան Հական Չալհանօղլուի պայմանագրի ժամկետը նույնպես սպառվում է, և նա կարող է փոխել թիմը:

Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 11 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել: «Ասիստների» թվով նա լավագույնն է Իտալիայում:

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: