Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփել է Երևանում ընթացող միջազգային ընկերական մրցաշարի արդյունքները։ Նրա գլխավորած թիմն արդեն ավարտել է իր ելույթները։
Մեր ընտրանին 3 խաղում կրել է նույնքան պարտություն՝ զիջելով Հոլանդիայի (0-4), Պորտուգալիայի (1-5) և Գերմանիայի (0-7) հավաքականներին։
Մրցաշարի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 20-ին։ «Հանրապետական» ստադիոնում ժամը 17։00-ից խաղադաշտ դուրս կգան Հոլանդիայի և Պորտուգալիայի հավաքականները, որոնք մեկնարկային 2 տուրից հետո վաստակել են 6-ական միավոր։