Logo

Աղբյուր. Ժիրայր Շաղոյանը հնարավոր է տեղափոխվի «Սևիլիա»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 02.04.2021ՍՊՈՐՏ
28.03.2021 Armenia 2 0 Iceland 2 scaled - Աղբյուր. Ժիրայր Շաղոյանը հնարավոր է տեղափոխվի «Սևիլիա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:59

-

-

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայում: 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան», տեղեկացնում է Sport24.am-ի լրագրող Արարատ Մամբրեյանը տելեգրամյան իր ալիքով:

Աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Շաղոյանի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը սերտ հարաբերությունների մեջ է անդալուզյան ակումբի հետ: Նա երկու անգամ գլխավորել է այդ թիմը:

Հավանականություն կա, որ երիտասարդ ֆուտբոլիստն արդեն ամռանը կդառնա «Սևիլիայի» ֆուտբոլիստ:

Շաղոյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է մարտի 28-ին՝ Իսլանդիայի դեմ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղում: Նա փոխարինման է դուրս եկել նաև Ռումինիայի դեմ հաջորդ մրցավեճում: Ապրիլի 10-ին Ժիրայրը կդառնա 20 տարեկան:

«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: