Logo

Ալիյու Իսան նոր թիմ ունի Հայաստանում (լուսանկար)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 21.07.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
170006695 3798948016824863 7031190683576062166 n - Ալիյու Իսան նոր թիմ ունի Հայաստանում (լուսանկար)

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իսահ Ալիյուի հետ։ Այդ մասին հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», որի կազմում դարձել է Հայաստանի Առաջին լիգայի հաղթող, ինչպես նաև հասել մինչև Հայաստանի Գավաթի եզրափակիչ։ Ալիյուն հանդես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»՝ խաղալով երկրորդ թիմի կազմում։

VNews.am-ը Ալիյուի՝ «Արարատ» հնարավոր տեղափոխության մասին գրել էր հուլիսի 12-ին:

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

221441931 4543366392363611 1071729633460294854 n 960x626 - Ալիյու Իսան նոր թիմ ունի Հայաստանում (լուսանկար)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: