Logo

«Արարատը» բաց թողեց կարևոր հաղթանակը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 05.05.2021Հայկական ֆուտբոլ
ararat van - «Արարատը» բաց թողեց կարևոր հաղթանակը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը մեկնարկեց Չարենցավանում, որտեղ «Վանն» ընդունել էր առաջատար «Արարատին»: Արձանագրվեց 1:1 հաշվով՝ ոչ-ոքի:

20-րդ րոպեին Դիմիտրիյե Պոբուլիչիի հիասքանչ փոխանցումից հետո Ուրոշ Նենադովիչն առաջ մղեց երևանցիներին: Ընդմիջումից առաջ անկյունայինի խաղարակման ժամանակ Անդրանիկ Ոսկանյանը գլխով գնդակը փոխանցեց Ուիլֆրիդ Էզային, որը հավասարեցրեց հաշիվը:

Չնայած կորցրած 2 միավորին՝ «Արարատը» 35 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Վանը» 25 միավորով վեցերորդ տեղում է:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: