Logo

Արսեն Զախարյանը չի մասնակցելու ԵՎՐՈ-2020-ին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 26.05.2021Հայկական ֆուտբոլ
arsen Zakharyan 1 - Արսեն Զախարյանը չի մասնակցելու ԵՎՐՈ-2020-ին

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարողանալու Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Այդ մասին Sport24.ru-ի հետ զրույցում ասել է հայ ֆուտբոլիստի հայրը՝ Նորայր Զախարյանը:

Այսօր՝ մայիսի 26-ին 18 տարեկան դարձած ֆուտբոլիստն անգինայով էր վարակվել և Ռուսաստանի հավաքականի հետ չէր մեկնել Ավստրիայում ընթացող հավաքին:

«Արսենը հիմա իրեն լավ է զգում: Մեկ շաբաթում նա լիարժեք առողջացած կլինի: Բոլորս աջակցել ենք նրան ու կողքին եղել, ամեն ինչ լավ է:

Արսենը պատրաստվում էր առաջին անգամ հայտնվել հավաքականում, բայց հիվանդության պատճառով չկարողացավ: Բնականաբար, նա շատ է տխրել: Բայց վախենալու ոչինչ չկա, կարևորը առողջությունն է: Հիմա նա Մոսկվայում է, բայց շուտով կգա տուն՝ Սամարա»,- ասել է Զախարյան-ավագը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: