Logo

FIFA 22. Մեսին լավագույնն է, Ռոնալդուն երրորդն է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
FIFA 22. Մեսին լավագույնն է Ռոնալդուն երրորդն է - FIFA 22. Մեսին լավագույնն է, Ռոնալդուն երրորդն է

Հոկտեմբերի 1-ին կկայանա EA Sports-ի FIFA 22 խաղի շնորհանդեսը, սակայն այժմ էլ հայտնի են խաղի լավագույն ֆուտբոլիստները:

Գլխավոր նորությունն այն է, որ լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Ռոբերտ Լևանդովսկին՝ ետևում թողնելով Կրիշտիանու Ռոնալդուին: Առաջատարը Լիոնել Մեսին է, իսկ ահա Էրլինգ Հալանդը, որը փայլուն մրցաշրջան անցկացրեց, չկա 20 լավագույնների շարքում:

FIFA 22-Ի 22 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

1. Լիոնել Մեսի (ՊՍԺ) – 93
2. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 92
3. Կրիշտիանու Ռոնալդու («Ման. Յունայթեդ») – 91
4. Կևին դե Բրույնե («Ման. Սիթի») – 91
5. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 91
6. Նեյմար (ՊՍԺ) – 91
7. Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») – 91
8. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 90
9. Նգոլո Կանտե («Չելսի») – 90
10. Մանուել Նոյեր («Բավարիա») – 90
11. Տեր Շտեգեն («Բարսելոնա») – 90
12. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 89
13. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ) – 89
14. Կարիմ Բենզեմա («Ռեալ») – 89
15. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») – 89
16. Ջոշուա Կիմիխ («Բավարիա») – 89
17. Սոն («Տոտենհեմ») – 89
18. Ալիսոն («Լիվերպուլ») – 89
19. Տիբո Կուրտուա («Ռեալ») – 89
20. Կազեմիրո («Ռեալ») – 89
21. Էդերսոն («Ման. Սիթի») – 89
22. Սադիո Մանե («Լիվերպուլ») – 89

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: