Logo

Գերմանիայի հավաքականի մարզումը չեղարկվել է. COVID-19-ի դեպք է գրանցվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.11.2021ՍՊՈՐՏ
Գերմանիայի հավաքականի մարզումը չեղարկվել է. COVID 19 ի դեպքեր են գրանցվել - Գերմանիայի հավաքականի մարզումը չեղարկվել է. COVID-19-ի դեպք է գրանցվել

Գերմանիայի հավաքականի այսօրվա մարզումը չեղարկվել է ընտրանու կազմում կորոնավիրուսի դեպք գրանցվելու պատճառով՝ հաղորդում է «Շպիգել» օրաթերթը:

Հաղորդման համաձայն՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի՝ կորոնավիրուսի ստուգման թեստը դրական է եղել: Եվս 4 ֆուտբոլիստ պետք է անցնեն կարանտինային ռեժիմի:

Bild-ը գրում է, որ կորոնավիրուսով վարակված է «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ J խմբում է և նոյեմբերի 14-ին Խոակին Կապառոսի գլխավորած ընտրանու հետ հանդիպում է անցկացնելու Երևանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: