Logo

Գևորգ Ղազարյան. «Տեղափոխվեցի նոր թիմ խաղային պրակտիկայի համար»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 02.02.2021Հայկական ֆուտբոլ
IMG 2168 - Գևորգ Ղազարյան. «Տեղափոխվեցի նոր թիմ խաղային պրակտիկայի համար»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը պայմանագիր է կնքել հունական «Լամիայի» հետ։ Նոր ակումբում Ղազարյանը  կխաղա վարձավճարով. նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են կիպրոսական «Լիմասոլին»:

VNews-ի հետ զրույցում Գևորգ Ղազարյանը պատմեց իր առաջիկա անելիքների, ներկա մարզավիճակի ու ակումբը փոխելու դրդապատճառների մասին։

Գևորգ, ինչպե՞ս կայացրիր կարիերադ այլ ակումբում շարունակելու որոշումը:

Ամեն ինչ որոշվեց ԱԵԼ-ի գլխավոր մարզչի հետ խոսելուց հետո։ Նրան ասացի, որ ցանկանում եմ խաղալ։ Նա պատասխանեց, որ չի խոստանում մշտական տեղ մեկնարկային կազմում։ Սակայն ակումբում ցանկացան ինձ օգնության ձեռք մեկնել։ Նրանք առաջարկեցին ելույթներս շարունակել Կիպրոսի առաջնության այլ թիմում, բայց հրաժարվեցի այդ տարբերակից։

Ինչո՞ւ հենց Հունաստան և ինչո՞ւ «Լամիա»:

Ի թիվս այլոց, ստացա առաջարկ Հունաստանի առաջնության «Լամիա» թիմից։ Առանձնապես երկար չեմ մտածել ու գրեթե անմիջապես ընդունել եմ առաջարկը։ Տեղափոխությանս հարցում վճռորոշ դարձավ գլխավոր մարզչի գործոնը։ «Լամիան» այս պահին գլխավորում է Միխալիս Գրիգորուն, որի հետ համագործակցել ենք, երբ խաղում էի «Կերկիրայում»։

Նոր թիմում հանդես կգամ վարձավճարով, իսկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնամ Կիպրոս։ Այստեղ ունեմ անելիքներ։ Հույս ունեմ՝ կօգնեմ նոր թիմին կատարել իր առջև դրված խնդիրը։ Եվ դա հեշտերից չէ. «Լամիան» պայքարում է ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար։

Ինչպե՞ս ես քեզ զգում վնասվածքից հետո:

Այս պահին ամեն ինչ կարգին է։ Ապաքինվել եմ վնասվածքից, արդեն հասցրել եմ մի քանի մարզում անցկացնել նոր թիմի հետ։ Ինձ հիանալի եմ զգում։ Հույս ունեմ արագ վերականգնել մարզավիճակս ու վերադառնալ դաշտ 100 տոկոսով։ Առջևում հավաքականի մասնակցությամբ հանդիպումներն են։ Դեռ կա ժամանակ։ Վստահ եմ՝ կհասցնեմ մարզավիճակ հավաքել։

Որքանո՞վ է հեշտ ավելի մեծ տարիքում ակումբ փոխելը:

Ցանկության դեպքում, իհարկե, չէի փոխի ակումբս, սակայն չէի հաշտվում այն մտքի հետ, որ խաղաժամանակ քիչ էի ստանալու։ Ինձ համար կարևոր էր խաղալը։ «Լիմիայում» ինձ խոստացել են այն։ Անկասկած, մի թիմում երկար տարիներ հանդես գալը ճիշտ է։ Ամեն անգամ նոր թիմ տեղափոխվելը բարդ է, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խանգարում են լիարժեք խաղ ցուցադրել։ Հույս ունեմ՝ դրանք կշրջանցեն ինձ։

Ընթացիկ մրցաշրջանում Ղազարյանը 6 հանդիպում էր անցկացրել «Լիմասոլի» կազմում ու դարձել 1 գոլի հեղինակ: «Լամիան» Ղազարյանի կարիերայի 10-րդ թիմն է՝ «Փյունիկից», «Բանանցից», «Մետալուրգից», Կարագանդայի «Շախտյորից», «Օլիմպիակոսից», «Կերկիրայից», «Մարիտիմոյից», «Չավեսից» ու «Լիմասոլից» հետո:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: