Logo

Հայաստանի հավաքականի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի հռչակավոր ակումբ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 11.01.2021Հայկական ֆուտբոլ
IMG 1402 - Հայաստանի հավաքականի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի հռչակավոր ակումբ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:41

-

-

Հայաստանի հավաքականի և արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հնարավորություն ունի կարիերան շարունակել «Ռիվեր Փլեյթում»։

Еlcrackdeportivo.com.ar-ը տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստին արգենտինական գրանդը դիտարկում է որպես իր կազմն ամրապնդելու առաջնային տարբերակներից մեկը։ «Միլիանատերերը» փոխարինող են փնտրում իրենց հիմնական հարձակվող Լուկաս Պրատոյին, ով վարձակալությամբ տեղափոխվել է «Ֆեյենորդ»։

«Ռիվեր Փլեյթի» անվանի գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն վաղուց հետևում է Բալեկյանի խաղին և անձամբ կարողացել է այն դիտել Դիեգո Մարադոնայի անվան գավաթի մրցաշարում։

Աղբյուրը նաև նշում է, որ Նորբերտոյին ձեռք բերելու համար «Ռիվեր Փլեյթը» պետք է շտապի, քանի որ վերջին ամիսներին «Ուրականը» եվրոպական շատ ակումբներից առաջարկներ է ստանում տրանսֆերի վերաբերյալ։

Հայտնի է դարձել, որ հետաքրքրություն ցուցաբերողներից մեկը հենց «Ֆեյենորդն» է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: