Logo

Հայաստանի հավաքականը՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում. վիճակագրական տվյալներ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.11.2021Հայկական ֆուտբոլ
Հայաստանի հավաքականը՝ ԱԱ 2022 ի ընտրական մրցաշարում. վիճակագրական տվյալներ - Հայաստանի հավաքականը՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում. վիճակագրական տվյալներ

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթներն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում՝ զբաղեցնելով J խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Խոակին Կապառոսի սաները 10 խաղում վաստակեցին 12 միավոր: Հայաստանի հավաքականը տոնեց 3 հաղթանակ, 3 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով, կրեց 4 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 9-20(-11):

Անցկացրած 10 խաղերում Հայաստանի հավաքականը գնդակին տիրել է խաղաժամանակի միջինը 46.3 տոկոսի ընթացքում, փոխանցումների միջին ճշգրտությունը՝ 79.2 տոկոս: 3 խաղում ընտրանին անառիկ է պահել սեփական դարպասը, հավաքականի դարպասապահները կատարել են 27 սեյվ, ընտրանին զգուշացվել է 19 դեղին քարտով, կարմիր քարտով չի պատժվել:

ՀԱՐՁԱԿՈՒՄ

Հայաստանի հավաքականը ձեռնարկել է 345 գրոհ, կատարել 119 հարված(38-ը՝ դարպասին, 51-ը՝ շեղ, 30-ի ճանապարհը փակել է մրցակցի ֆուտբոլիստը)՝ խփելով 9 գնդակ: Կապառոսի սաները 3 անգամ մրցակցի դարպասը գրավել են 11-մետրանոցից, կատարել 6 գոլային փոխանցում, իրացրել 43 անկյունային հարված, 27 անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում:

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Հայաստանի հավաքականը կատարել է 3991 փոխանցում, որոնցից 3241-ը՝ ճշգրիտ(79,2 տոկոս), գնդակին տիրել է խաղաժամանակի 46,3 տոկոսի ընթացքում, կատարել է հեռահար փոխանցման 204 փորձ, որոնցից 88-ը՝ ճշգրիտ(32 տոկոս):

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

Հավաքականը 368 անգամ խլել է գնդակը մրցակցից, իրականացրել 106 սահանկում, բաց է թողել 20 գնդակ, 3 խաղում դարպասը պահել է անառիկ: Դարպասապահները կատարել են 27 սեյվ:

Հայաստանի հավաքականը կանոնները խախտել է 119 անգամ, 104 անգամ խախտել են կանոնները մեր ընտրանու հետ պայքարում: Ազգային ընտրանին զգուշացվել է 19 դեղին քարտով, կարմիր քարտով չի պատժվել:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: