Logo

Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային` ավարտելով ելույթներն ընտրական փուլում (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 14.11.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 10 տուր

14 Նոյեմբեր 2021 - 21:00

1

Հայաստան

4

Գերմանիա

0 - 1 Կայ Հավերց - 15`

0 - 2 Իլկայ Գյունդոգան - 49`

0 - 3 Իլկայ Գյունդոգան - 50`

1 - 3 Հենրիխ Մխիթարյան - 59`

1 - 4 Յոնաս Հոֆման - 64`

ԱԱ 2022-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Գերմանիայի ընտրանու հետ և 1-4 հաշվով պարտություն կրեց։

Այսպիսով, մեր ընտրանին ելույթներն ավարտում է 12 միավորով և J խմբում զբաղեցնում 4-րդ հորիզոնականը։ Գերմանիայի հավաքականը 27 միավորով առաջատարն է խմբում և ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել։

J խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

    • Գերմանիա՝ 27 միավոր
    • Հս. Մակեդոնիա՝ 18 միավոր
    • Ռումինիա՝ 17 միավոր
    • Հայաստան՝ 12 միավոր
    • Իսլանդիա՝ 9 միավոր
    • Լիխտենշտեյն՝ 1 միավոր
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: