Logo

Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
babaev giner - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Մոսկվայի ԲԿՄԱ-ն վաղուց է ձգտում ավելի հայկական դառնալ, չնայած նրան, որ առանց այդ էլ վաղուց նման համբավ ունի: Ակումբի ղեկավարները վաղուց հայեր էին, իսկ վերջերս «բանակայինները» լայնացրել են հայկական ներկայացչությունը՝ թիմ հրավիրելով հայ մարզչի և ֆուտբոլիստների:

VNews.am-ը ներկայացնում է 7 հայերի, որոնք ԲԿՄԱ-ում են և ավելի են մեծացնում այդ ակումբի նկատմամբ մեր հետաքրքրությունը:

Եվգենի Գիներ

2001 թվականին Գիները դարձավ ԲԿՄԱ-ին սեփականատերը: Նա 20 տարի ռուսական ֆուտբոլի ամենահեղինակավոր ու ազդեցիկ մարդկանցից մեկն էր (եթե ոչ ամենաազդեցիկը): Նրա իշխանությունն այն աստիճանի էր հասել, որ ռուսական ֆուտբոլի վերաբերյալ շատ որոշումներ մեկնաբանելիս ֆուտբոլասերները կես կատակ ասում էին. «Это Гинер всё купил»:

Գիները ծնվել է Ուկրաինայում և այնտեղ էլ հիմնել է իր խոշոր բիզնեսները: Գործարարը բիզեսներ ունի ռեստորանային ոլորտում, բայց նրա գլխավոր եկամուտի աղբյուրը էլեկտրաէներգիայի ոլորտից է, որի շնորհիվ նա միլիարդատեր է դարձել:

Գիների հայտնի խոսքերից է «թիմում պետք է գոնե մեկ հայ լինի»: Նա դա ասել էր Նաիր Տիկնիզյանին: 2020 թվականին Sport24-ի հետ զրույցում Գիներն այդ խոսքերը հիմնավորել էր հետևյալ կերպ.

«Իմ մայրն ու տատիկը հայեր են, այդ պատճառով հայերի նկատմամբ վերաբերմունքս անձնական է: Իսկապես ցանկանում եմ, որ ԲԿՄԱ-ում հայեր խաղան»:

2021 թվականի սկզբին ԲԿՄԱ-ի նոր սեփականատեր դարձավ ВЭБ բանկը, սակայն Գիները մնաց ակումբում: Նրան վստահել են նախագահի պաշտոնը:

c8c67654ef27fa2c5f97a398b26c331e5a8d26042fe5f230989755 960x480 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Ռոման Բաբաև

ԲԿՄԱ-ի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը վաղուց համարվում է ռուսական ֆուտբոլի լավագույն մենեջերը: Պատահական չէ, որ Պրեմիեր լիգայի բոլոր ակումբներում տնօրենների բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, սակայն ոչ ԲԿՄԱ-ում:

43-ամյա մասնագետի երկու ծնողներն էլ հայեր են: Տարիներ առաջ նա News.am-ին հայտնել է, որ բնակվել է Հայաստանում, հաճախել Պուշկինի անվան դպրոց, խոսում է հայերեն, սակայն հիմա քիչ պրակտիկայի պատճառով դժվարությամբ է շփվում: Փոխարենը, երբ ուրիշները խոսում են հայերեն, նա հասկանում է ամեն բառ:

Բաբաևը հայտնի է իր կշռադատված բնավորությամբ և տեղեկությունները կոնֆիդենցիալ պահելու համար: Այդ պատճառով ԲԿՄԱ-ի մասին տրանսֆերային շշուկների մեկնաբանություններում միշտ կարող եք գտնել խոսքեր, երբ երկրպագուներն ասում են՝ չեն հավատա լուրերին, քանի դեռ նորեկի հետ չտեսնեն Բաբաևի նկարը:

123 7 960x583 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Անդրեյ Մովսեսյան

Հայաստանի հավաքականի կազմում Մովսեսյանը 18 խաղում 2 գոլ է խփել, որոնցից մեկը համարվում է ամենագեղեցիկներից մեկը: 2001 թվականին՝ Երևանում նա շքեղ հարվածով գրավեց Ուելսի հավաքականի դարպասը և Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից (2:2):

Մովսեսյանն իր ամբողջ կարիերան անցկացրել է Ռուսաստանում, բազմաթիվ ակումբներ փոխել, որոնցից մեկը ԲԿՄԱ-ն էր: 2010-ն նա ավարտեց կարիերան, իսկ երկու տարի անց դարձավ ԲԿՄԱ-ի սկաուտը: Հենց Մովսեսյանն է պատանեկան մրցաշարերից մեկում նկատել Ալեքսանդր Գոլովինին և նրան հրավիրել ԲԿՄԱ: Այդ տեղափոխությունը հետագայում ԲԿՄԱ-ին 30 մլն եվրո բերեց, զգալի բարձրացրեց Անդրեյի հեղինակությունը և արդյունքում, 2020-ին նա դարձավ ակումբի սելեկցիոն բաժնի ղեկավարը:

Այժմ հենց Մովսեսյանն է ղեկավարում ԲԿՄԱ-ի տրանսֆերները և պատահական չէ, որ սկսել են հայ ֆուտբոլիստների տեղափոխության մասին տեղեկություններ հայտնվել: Արթուր Գալոյանն արդեն հրավեր է ստացել, իսկ Վահան Բիչախչյանը մոսկվացիների տեսադաշտում է:

ndrey movsesyan 960x480 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Գրիգորի Բաբայան

Մի քանի օր առաջ ԲԿՄԱ-ն հայտնվեց իր համար ոչ սովորական վիճակում. սկանդալային պաշտոնանկություն, որը դժվար է բացատրել: 2 ամիս առաջ նշանակված Իվիցա Օլիչը թողեց իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն նշանակվեց ակումբի նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Բերեզուցկին: Այդ պատմության մեջ հետաքրքիրն այն էր, որ Բերեզուցկու օգնական դարձավ բազմափորձ Գրիգորի Բաբայանը, որն այդ պաշտոնի համար լքեց չեմպիոնության համար պայքարող «Տոբոլը»:

Մեր ընտրանին

Բաբայանը ծնվել է Ալմաթիում: Նա արմատներով հայ է, բայց ամբողջ կյանքն անցկացրել է Ղազախստանում: 2012-ից Բաբայանն աշխատում էր «Աստանայում», որտեղ տարբեր մարզիչների օգնականն էր, իսկ երբ նրան գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակար նշանակեցին, թիմին դարձրեց չեմպիոն: Այդուհանդերձ, նա ստիպված եղավ 2020-ին տեղափոխվել «Տոբոլ», որտեղ անմիջապես հայտնվեց ադրբեջանական սադրանքի կենտրոնում: Ադրբեջանի հավաքականի և «Տոբոլի» դարպասապահ Էմիլ Բալաևը հայտարարեց, որ չի խաղա հայ մարզչի գլխավորությամբ և սպառնաց հեռանալ: Բաբայանը շատ հավասարակշռված պատասխանեց ադրբեջանցուն և առանց նրա՝ թիմին դարձրեց փոխչեմպիոն:

1600 1000 max 960x540 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Նաիր Տիկնիզյան

ԲԿՄԱ-ի սանն այդ ակումբի այն սակավ ֆուտբոլիստներից էր, որը համարձակվեց թողնել հարմարավետ տեղը և խաղաժամանակի համար վարձակալությամբ այլ ակումբ մեկնել, որտեղ առաջընթաց գրանցելուց հետո վերադարձավ մոսկովյան թիմ:

Դրանից հետո Տիկնիզյանը սկսեց մշտապես ընդգրկվել ԲԿՄԱ-ի հիմնական կազմում և երբեմն էլ մեկնարկային կազմում ասպարեզ դուրս գալ: Այդ օրերին ավելի հաճախակի դարձան Հայաստանի հավաքական նրա հրավերի մասին լուրերը, բայց ձախ պաշտպանն ամաչելով դեռ մերժում է ՀՖՖ-ին.

«Իկսապես մեծ հետաքրքրություն կա ՀՖՖ-ից, և ես ամաչում եմ, որ պետք է մերժեմ իմ երկրորդ հայրենիքին: Ես դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ եմ և գլխավոր հավաքականի վերաբերյալ որոշում չեմ կայացրել: Բայց մշտապես սոցիալական ցանցերում տեսնում եմ հայ երկրպագուների աջակցությունը»,- ասել էր 22-ամյա ֆուտբոլիստը:

Նախորդ մրցաշրջանը Նաիրի համար առաջընթացի մեծ քայլ էր. նա ԲԿՄԱ-ի կազմում 34 հանդիպման մասնակցեց: Ի վերջո, նրա լավ խաղը նկատեցին նաև այլ ակումբները, և ԲԿՄԱ-ն «Լոկոմոտիվից» 2 մլն եվրոյի առաջարկ ստացավ, որը սակայն մերժեց: Փոխարենը, Տիկնիզյանին նոր պայմանագիր են առաջարկել, ըստ որի նրա աշխատավարձը նույնպես կբարձրանա:

77e5dc88ecc2eb5bfaca6636f9eba221 960x639 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Տիգրան Ավանեսյան

Հայ կիսապաշտպանը 13 տարեկանից ԲԿՄԱ-ի ակադեմիայում է խաղում, իսկ հունիսից դարձավ գլխավոր թիմի լիիրավ անդամ: Հունիսի 1-ին նա երկարաժամկետ պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի հետ, ինչը նրան հնարավորություն կտա նաև վարձակալությամբ մեկնել առանց մտահոգվելու, որ անհաջող ելույթները նրան կզրկեն հարազատ թիմում մնալու հնարավորությունից:

Ավանեսյանը հայտնի է առաջատարի բնավորությամբ: ԲԿՄԱ-ի ակադեմիայի մասին հաղորդումներում մարզիչները և ուսուցիչները բազմիցս նշում են, որ հենց Տիգրանն է նրանց օգնում դաստիարակել ավելի փոքր տարիքի թիմերին, իսկ նրա հասակակիցները Ավանեսյանին ընտրել են թիմի ավագ:

Ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսն Ավանեսյանը վարձակալությամբ անցկացրեց սնանկացող «Տամբովում», սակայն նոր մրցաշրջանում նրան ավելի բարձակարգ թիմում են սպասում՝ պայմանով, որ ավելի ուժեղացած կվերադառնա ԲԿՄԱ:

D JwQS4W4AYGmIG 960x640 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Արթուր Գալոյան

Հարձակվողական ոճի կիսապաշտպանը դարձել է վերջին ամիսների հայ երկրպագուների սիրելիներից մեկը: 21-ամյա ֆուտբոլիստն Armeniasputnik.am-ին հայտնել էր, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում և դրա համար չի ընդունել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հրավերը:

Գալոյանը ծնվել է Մոսկվայում և ֆուտբոլային կրթություն ստացել «Տորպեդոյի» ակադեմիայում: 2020 թվականին նա տեղափոխվեց Ռուսաստանի ազգային լիգան ներկայացող «Վելես», որի կազմում փայլեց: Անցկացրած 41 խաղում Գալոյանը 7 գոլ խփեց ու 10 գոլային փոխանցում կատարեց, ինչը չէր կարող վրիպել ԲԿՄԱ-ի սելեկցիոն բաժնի աչքից:

Արդյունքում, Գալոյանն արդեն ԲԿՄԱ-ում է, որի հետ հավաքի է մասնակցում: Մոսկվացիները հայտարարել են, որ կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում, սակայն գրեթե կասկած չկա, որ նա դառնալու է ռուսական գրանդի ֆուտբոլիստ:

1737495366 25 0 1168 857 1920x0 80 0 0 45ca0bf91e6910d393a65ec1db5fe6fb 960x720 - Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: