Logo

Ինսայդ. Էրիկ Վարդանյանը կարող է նոր ակումբ ունենալ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 17.05.2021Հայկական ֆուտբոլ
armenia national team 6 - Ինսայդ. Էրիկ Վարդանյանը կարող է նոր ակումբ ունենալ

«Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չի մնա ռուսական ակումբում: VNews.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը:

«Ամենայն հավանականությամբ, Էրիկը վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ: Վարդանյանին խաղաժամանակ է հարկավոր, այդ պատճառով պետք է նրա համար ժամանակավոր այլ ակումբ գտնենք:

Երկրի հարցում դեռ հստակություն չկա: Միգուցե, նա կմնա Ռուսաստանում, բայց հնարավոր է նաև վարձակալությամբ խաղա այլ երկրում: Կա մի քանի տարբերակ»:

Վարդանյանը 2020 թվականի հունվարին է «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»: Ծնկի լուրջ վնասվածքի պատճառով կիսապաշտպանը երկար ժամանակ է բաց թողել և ակումբի գլխավոր թիմի կազմում ընդամենը 1 խաղ անցկացրել: Վարդանյանը մի քանի հանդիպման մասնակցել է նաև ռուսական ակումբի երկորրդ թիմի կազմում:

Պրեմիեր լիգայում «Սոչին» գրավել է հինգերորդ տեղը և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: