Logo

Ինսայդ. Հայտնի է՝ որ թիմ է տեղափոխվում Աղվան Պապիկյանը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.07.2021Հայկական ֆուտբոլ
51182252928 517f564246 o 1 - Ինսայդ. Հայտնի է՝ որ թիմ է տեղափոխվում Աղվան Պապիկյանը

Հայաստանի հավաքականի թեկնածու Աղվան Պապիկյանը մնալու է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում:

VNews.am-ին հայտնի է դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Ալաշկերտում»: Նա այդ ակումբից ավելի գրավիչ առաջարկ է ստացել, քան «Արարատից», որտեղից երեկ պաշտոնապես հեռացել է: Աղվանն առաջարկ է ստացել նաև հայկական այլ ակումբներից, սակայն նախապատվությունը տվել է չեմպիոնին:

Պապիկյանը 2020 թվականի սեպտեմբերին էր «Ալաշկերտից» տեղափոխվել «Արարատ», որի կազմում դարձել է VBET Հայաստանի գավաթակիր:

«Արարատի» կազմում Աղվանը մասնակցել է 23 հանդիպման, որոնցում 2 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում է կատարել: «Ալաշկերտի» կազմում նա 2020 թվականին 2 խաղի է մասնակցել, որոնցում 29 րոպեի խաղաժամանակ է ստացել:

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: