Logo

Ինսայդ. Կոնֆերենցիաների լիգայից առաջ «Արարատը» համալրվելու է «Շիրակի» ֆուտբոլիստներով

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 16.06.2021Հայկական ֆուտբոլ
21.09.2019 Shirak 1 0 Ararat Armenia 28 - Ինսայդ. Կոնֆերենցիաների լիգայից առաջ «Արարատը» համալրվելու է «Շիրակի» ֆուտբոլիստներով

VBET Հայաստանի գավաթակիր «Արարատը» սկսել է նախապատրաստությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին:

VNews.am-ին հայտնի դարձավ, որ երևանյան թիմը համալրվելու է «Շիրակի» ֆուտբոլիստներով: «Արարատին» են միանալու պաշտպաններ Հովհաննես Նազարյանը, Արսեն Սադոյանը, Ռոբերտ Հակոբյանը, կիսապաշտպաններ Ռուդիկ Մկրտչյանը և Էրիկ Վարդանյանը, ինչպես նաև հարձակվող Յակուբա Սիլուեն: Հնարավոր է լինեն նաև այլ նորեկներ:

Ավելի վաղ «Արարատից» հեռացել էին 7 խաղացողներ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» մրցելու է հունգարական «Ֆեհերվարի» հետ: Հուլիսի 8-ին այդ թիմերը կմրցեն Հունգարիայում, իսկ պատասխան խաղը նախանշված է հուլիսի 15-ին՝ Հայաստանում:

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: