Logo

Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Բելգիային խայտառակ՝ 0-19 հաշվով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.11.2021Հայկական ֆուտբոլ
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Բելգիային խայտառակ՝ 0 19 հաշվով - Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Բելգիային խայտառակ՝ 0-19 հաշվով

Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրում մրցեց բելգիացիների հետ:

Ազգային հավաքականը զիջեց անհավատալի՝ 0-19 հաշվով:

Կանանց Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո առանց միավորի եզրափակում է H խմբի մրցաշարային աղյուսակը: Մեր ընտրանին սեփական դարպասն ընդունել է 36 գնդակ, մրցակցի դարպասը ոչ մի գոլ չի խփել:

Նշենք, որ բելգիացիները 5 խաղից հետո վաստակած 10 միավորով միայն 3-րդ հորիզոնականում են: Առաջատարը Նորվեգիայի հավաքականն է, որը 13 միավոր է վաստակել: Երկրորդը Լեհաստանին ընտրանին է՝ 11 միավորով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: