Logo

Կապառոս. «Մենք պետք է մրցունակ լինենք»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.12.2021ՍՊՈՐՏ
30.03.2021 Armenia Romania pre match training 17 scaled - Կապառոս. «Մենք պետք է մրցունակ լինենք»

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ-ի պաշտոնական կայքին։

«Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ:

Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ:

Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»։

Ազգերի լիգա. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: