Logo

Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 15.10.2021Հայկական ֆուտբոլ
Screenshot 1 31 - Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

Այսօր իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Նա Մադրիդի «Ռեալի» սան է, որտեղ առաջին քայլերն է արել ֆուտբոլում։ Երեք տարբեր ակումբներում հանդես գալուց հետո Կապառոսն ավարտել է իր ֆուտբոլիսի կարիերան և 26 տարեկանում դարձել մարզիչ։

Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է այնպիսի անվանի իսպանական ակումբներ, ինչպիսիք են՝ «Վիլյառեալը», «Սևիլիան», «Ատլետիկ Բիլբաոն»։

«Սևիլիայի» ղեկին նա 2000/2001 թվականին հաղթել է «Սեգունդան», իսկ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հասել մինչև Իսպանիայի գավաթի (2008/09) և Սուպերգավաթի (09) եզրափակիչ։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: