Logo

«Սևանը» հայտարարել է, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ խաղին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.11.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
SEvan - «Սևանը» հայտարարել է, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ խաղին

«Սևան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ չի ներկայանալու այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Ալաշկերտի» դեմ կայանալիք խաղին:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։

Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: