Logo

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.01.2021Հայկական ֆուտբոլ
asd3ad3as 1 - Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:45

-

-

Բազում փորձություններով լի 2020 թվականն անցավ պատմության գիրկը: Տարին ծանրագույն էր ֆուտբոլային աշխարհի համար: Հայկական ֆուտբոլի համար կրկնակի դժվար էր, քանի որ համավարակի պատճառած դժվարություններին գումարվել էր նաև պատերազմը: Իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների շարքում, ցավոք, տեղ էին գտել նաև հայկական տարբեր ակումբներում մարզված ու հանդես եկած մի շարք ֆուտբոլիստներ:

Ազգային առաջնության մասով 2020-ը կարելի է բաժանել 2 մասի: Առաջին մասն անցավ շատ թեժ պայքարում: Լավագույն վեցյակի մրցաշարում չեմպիոնական պայքար ծավալվեց մինչև վերջին տուրը, և տիտղոսն արդյունքում կրկին բաժին հասավ «Արարատ-Արմենիային»: Փոխչեմպիոն «Նոայի» համար էլ մրցաշրջանը գերազանց էր, որը ցուցադրած հոյակապ խաղի շնորհիվ նվաճեց VBET Հայաստանի գավաթն ու երկրի սուպերգավաթը: Իսկ արդեն ընթացիկ առաջնությունում բազմաթիվ են հետաձգված հանդիպումները, կայացած խաղերում էլ թիմերը չկարողացան օպտիմալ կազմերով հանդես գալ, ինչն արտացոլվում է նաև վերին աստիճանի խճճված մրցաշարային աղյուսակում:

13.09.2020 Alashkert 1 2 Urartu 20 960x640 - Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Եվրագավաթներն այս անգամ անհաջող դասավորվեցին հայկական ակումբների համար: Ինչպես և սպասվում էր, մեկ խաղից բաղկացած դիմակայություններում անակնկալների պակաս չեղավ: Միակ դրական կետն «Արարատ-Արմենիան» էր, որը երկրորդ տարին անընդմեջ հասավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Լրացուցիչ ժամանակի առատարություն էր: Եթե Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Դավիդ Կամպանյայի թիմը լրացուցիչ 30 րոպեում պարտվեց «Օմոնիային», ապա արդեն Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ ու 3-րդ փուլերում հաղթանակ կորզեց «Ֆոլա Էշի» և «Ցելյեի» նկատմամբ: 2 դեպքում էլ հաղթական գոլերը խփեց Սերգեյ Վակուլենկոն:

Հավաքականները հակասական տպավորություն թողեցին: Ազգային թիմը պաշտոնական մրցաշարում առաջին անգամ հաղթողի կոչում նվաճեց՝ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում գրավելով 1-ին հորիզոնականը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 6 խաղում տոնեց 3 հաղթանակ, կրեց 1 պարտություն: Հավաքականն աչքի ընկավ թիմային խաղով: Կարևոր է, որ ընտրանու կազմը զգալիորեն թարմացվեց՝ շնորհիվ նորեկների, ինչպես նաև խաղացողների, որոնք տևական ժամանակ չէին հրավիրվել երկրի գլխավոր թիմ: Փոխարենը հիասթափեցուցիչ էր Մ21 հավաքականի ելույթը: Նոր շրջափուլում կտեսնենք բավականաչափ թարմացված կազմ՝ Ռաֆայել Նազարյանի ղեկավարության ներքո:

19.09.2020 BKMA 0 0 Lori 31 960x640 - Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

VNews․am-ը որոշել է չխախտել ավանդույթն ու այս տարին ևս ամփոփել յուրահատուկ անվանակարգերի միջոցով:

Տարվա հայ լեգեոներ՝ Գեղամ Ղադիմյան

Տարին արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար արգասաբեր էր: Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, Սարգիս Ադամյանը երկարատև բացակայությունից հետո վերադարձավ խաղադաշտ և «Հոֆենհայմում» աչքի ընկավ արդյունավետ խաղով, իրենց թիմերում վստահ ելույթներ ունեցան նաև հատկապես Վահան Բիչախչյանն («Ժիլինա») ու Տիգրան Բարսեղյանը («Աստանա»), դե իսկ Հենրիխ Մխիթարյանի մասին խոսելն ավելորդ է, նա հասկանալի պատճառներով մրցակցությունից դուրս է:

Այդուհանդերձ, բոլորի շարքում առանձնանում է Ղադիմյանը: Երբ համարյա ամբողջ աշխարհում առաջնությունները դադարեցված էին, բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Բելառուսի Պրեմիեր լիգայի վրա, որտեղ հայ ֆուտբոլիստը «Նեմանում» գերարդյունավետ խաղ էր ցուցադրում (2020թ․ առաջնությունում՝ 29 խաղ, 12 գոլ, 6 «ասիստ»): «Նեմանը» 16 թիմի պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Ղադիմյանի նման ելույթն արժևորվում է նաև նրանով, որ այդ խաղացողը որոշ ժամանակ առաջ չէր կարողացել ամրապնդվել «Ալաշկերտում»: 2020-ին տևական դադարից հետո կրկին միացավ Հայաստանի հավաքականին՝ Ազգերի լիգայում մասնակցելով 3 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում):

Armenia - Estonia

2020 թվականի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Տարվա վերադարձ՝ Էրիկ Վարդանյան

Ինչպես նախորդ տարի Վահան Բիչախչյանի դեպքում էր, այս տարի էլ Էրիկ Վարդանյանին հաջողվեց վերականգնվել ծանր վնասվածքից: 22-ամյա ֆուտբոլիստը դեռ 2019-ի վերջում «Սոչի» տեղափոխվելուց հետո 2 վիրահատության ենթարկվեց, ապաքինման գործընթաց անցավ Բարսելոնայում, ինչից հետո միայն վերսկսեց մարզումները: Շուրջ մեկ տարի բացակայելուց հետո խաղադաշտ վերադարձը կայացավ նոյեմբերին, երբ մասնակցեց «Սոչիի» Մ19 թիմի հանդիպմանն ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Վարդանյանը գլխավոր թիմում նորամուտը նշելու համար ստիպված էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4 մրցավեճում մնալ պահեստայինների նստարանին: Դեկտեմբերի 7-ին, երբ «Սոչին» 2-0 հաշվով հաղթեց «Ախմատին», հայ կիսապաշտպանը 85-րդ րոպեին մտավ փոխարինման: Պրեմիեր լիգայում այս պահին 4-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմում մրցակցությունը, բնականաբար, շատ մեծ է, ուստի Վարդանյանին հիմա անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերն ու պայքարել մեկնարկային կազմում տեղի համար: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ազգային հավաքական վերադարձի հույս ունենալ, որտեղ ևս իր դիրքում սուր մրցակցություն է: Ամենակարևորը՝ վնասվածքներից հեռու:

126101504 844511939668452 6531419237725891133 n - Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Տարվա հրաժեշտ՝ Էդգար Մանուչարյան

33-ամյա Մանուչարյանը թողեց գործնական ֆուտբոլը: Նա ռուսական «Ուրալում» երկարամյա ելույթներից հետո 2018-ին վերադարձավ Հայաստան, բայց ո՛չ «Ալաշկերտում», ո՛չ էլ «Փյունիկում» այդպես էլ չհաջողվեց ցուցադրել լավագույն ֆուտբոլը: Ազգային հավաքականում վերջին անգամ հանդես է եկել 2017-ի հոկտեմբերին՝ փոխարինման մտնելով Լեհաստանի ընտրանու դեմ ընտրական խաղում (1-6): Երկրի գլխավոր թիմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 54 հանդիպում (30-ում եղել է մեկնարկային կազմում, 24-ում՝ մտել փոխարինման) ու խփել 9 գոլ:

Մանուչարյանի հետ կապված ամենավառ հուշերը կապված են նրա՝ պատանեկան տարիքում ելույթների հետ: Տաղանդավոր ֆուտբոլիստին ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չհաջողվեց իրացնել իր պոտենցիալը: 2005-ին 1 խաղ անցկացրեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ փոխարինման մտնելով «Արսենալի» դեմ մրցավեճում (1-2): Մանուչարյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ գոլ է խփել Հայաստանի առաջնությունում և Հայաստանի հավաքականում, դարձել Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, հռչակվել Հայաստանի չեմպիոն ու ճանաչվել Հայաստանի լավագույն խաղացող: Հիմա որպես մարզիչ աշխատում է ԲԿՄԱ-ում, նաև վարում հեղինակային հաղորդաշար:

118307714 3153552721436829 7557721419808566811 o - Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

Տարվա խոսք՝ Ռուսլան Կորյան

Պատերազմական օրերին Հենրիխ Մխիթարյանը հետևյալ գրառումն էր կատարել․ «Մեր երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրել և չթաքնվել ապաստարաններում: Ես միշտ իմ ազգի հետ եմ»: Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևն արձագանքել էր․ «Մենք տեսնում ենք հայերի հառաչանքները ցանկացած ոլորտում, այդ թվում՝ ֆուտբոլային և դիվանագիտական դաշտում: Իհարկե, ավելի լավ կլիներ՝ Մխիթարյանը ֆուտբոլ խաղար, քան ստեր ու սրեր արդեն իսկ լարված իրավիճակը: Նրա մոտ ֆուտբոլ խաղալը մի փոքր ավելի լավ է ստացվում: Ոչ շատ, բայց ավելի լավ»:

Հայաստանի հավաքականում 14 հանդիպում անցկացրած և 3 գոլ խփած Ռուսլան Կորյանի արձագանքը շատ դիպուկ էր․ «Շեյդաևի խոսքերը սյուրռեալիզմի ժանրից են: Նա կարծես խառնել է երազն ու իրականությունը։ Դու ո՞ր աշխարհում ես ապրում, Շեյդաև: Մի՞թե հռետորաբանություն է միջազգային հասարակությանն արված խաղաղության կոչերը՝ կողմերին դադարեցնելու մարտերը, որտեղ զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում: Հեշտ է հերոս լինել սոցցանցերում: Փափուկ բազմոցին նստած հեշտ է հարցազրույցներ տալ և ողջունել ռազմական ագրեսիան, համեմատել քեզ ֆուտբոլիստի հետ, որի հաջողություններին երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս»:

Armenia Denmark 26 - Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3