Logo

Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.08.2021Հայկական ֆուտբոլ
Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել Ժիլինայի կազմում - Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում

Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3 գնդակ է ուղարկել «Պոգրոնյեի» դարպասը՝ առավելության հասնելով 3-1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ու «Ժիլինայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հրաշալի հանդիպում է անցկացրել: Վահանը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին: Ընդամենը երկու րոպե անց Բիչախչյանը գրավել է մրցակցի դարպասը, իսկ 79-րդ րոպեին դուբլ է ձևակերպել:

Այս հանդիպումը 2-րդն է Բիչախչյանի համար Սլովակիայի առաջնության նոր մրցաշրջանում:

«Ժիլինան» իր հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի շրջանակում ընդունելով ղազախական «Տոբոլին»: Առաջին խաղում «Ժիլինան» հաղթել է նվազագույն հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: