Logo

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.05.2021Հայկական ֆուտբոլ
60b12ecf24cc4 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21թթ․ առաջնության վերջին՝ 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։

Դարպասապահ․ Գրիգորի Մաթևոսյան («Ուրարտու»)

Պաշտպաններ․ Դեու Դոսա Օլատունջի («Վան»), Վադիմ Պարամոնով («Ուրարտու»), Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան (2-ն էլ՝ «Ալաշկերտ»)

Կիսապաշտպաններ․ Դեյան Բոլյևիչ («Ալաշկերտ»), Դիմիտրիյե Պոբուլիչ, Մաքսիմ Զադերակա (2-ն էլ՝ «Արարատ»)

Հարձակվողներ․ Ուիլֆրեդ Էզա Կուասի («Վան»), Մորի Կոնե («Արարատ»), Արթուր Միրանյան («Ուրարտու»)

TOTW 25 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Գրիգորի Մաթևոսյան («Ուրարտու»)

«Ուրարտուն» «Փյունիկի» դեմ պատասխանատու հանդիպումից առաջ բարդ իրավիճակում էր հայտնվել։ Խաղին չէին մասնակցելու 2 հիմնական դարպասապահները՝ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը։ Իսկ թիմի առջև Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճելու խնդիր էր դրված։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմին անպայման հաղթանակ էր անհրաժեշտ։ Մարզչական շտաբը կարևորագույն խաղում նախապատվություն տվեց երկրորդ թիմի դարպասապահ՝ Գրիգորի Մաթևոսյանին, որը նորամուտը նշեց առաջնությունում։ 21-ամյա դարպասապահն արդարացրեց սպասելիքները՝ անառիկ պահելով դարպասը։ «Ուրարտուն» հաղթեց նվազագույն հաշվով ու դարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր։

180686966 3863257010393963 2922072913751034716 n 1 960x597 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկն» ամբողջ հանդիպման ընթացքում ընդամենը 2-3 անգամ սպառնաց Մաթևոսյանի պաշտպանած դարպասին՝ այդպես էլ չստեղծելով իրական գոլային պահ։ Դարպասապահը հուսալի գործեց Օլեգ Կոժուշկոյի և Հովհաննես Հարությունյանի սպառնալից հարվածներից հետո։ Չնայած «Ուրարտուի» դրական արդյունքի գրավականներից մեկը թիմային խաղն էր ու համախմբված պաշտպանությունը, երևում էր, որ Մաթևոսյանն էլ վստահ է իր ուժերին։ Այդուհանդերձ, նրան շատ դժվար կլինի տեղ վաստակել «Ուրարտուի» մեկնարկային կազմում։ Մինչ վնասվածքը՝ գերազանց մարզավիճակում էր Արսեն Բեգլարյանը, շուտով շարք կվերադառնա նաև Անատոլի Այվազովը։ Ուրախալի է, որ «Ուրարտուն», ի տարբերություն հայկական մյուս ակումբների, այդպիսի վստահություն ունի հայ դարպասապահների նկատմամբ։ Ի դեպ, այդ թիմն առաջնությունն ավարտեց դարպասն անառիկ պահած 3 անընդմեջ հանդիպումներով։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: