Հայաստան, Vbet Պրեմիեր Լիգա, 22 տուր
06 Մայիս 2021 - 19:00
0
ՖԱ Արարատ-Արմենիա
0
ՖԱ Նոա
Կարմիր Քարտ Դավիթ Տերտերյան - 49`
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Արարատ-Արմենիայի» հետ՝ «Նոան» իր ակտիվում գրանցում է 35 միավոր, որով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է:
Առաջատարն «Ալաշկերտն» է, որը վաստակել է 36 միավոր, ընդ որում՝ «Նոայից» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Արարատ-Արմենիան» 33 միավորով 4-րդ հորիզոնականում է:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Նոան» իր հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 11-ին՝ ընդունելով «Շիրակին»: Նույն օրն «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Փյունիկին»: