Logo

«Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 24.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 3 4 - «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ավարտին հասցնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը։

Goal-ի լրագրող Մարիո Կորտեգանան  թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է, որ «Արքայական ակումբն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել փարիզցիներին։ Բանակցություններում անձամբ Ֆլորենտինո Պերեսն է ներգրավված։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի հեռանալու դեպքում փարիցիները թիմ կհրավիրեն Ռիչարլիսոնին, որը թիմի մեկ այլ հարձակվող Նեյմարի մտերիմ ընկերն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: