Logo

Դանիայի հավաքականը 2 խաղում 43 հարված է կատարել, բայց կրել է 2 պարտություն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.06.2021ՍՊՈՐՏ
Դանիայի հավաքականը 2 խաղում 43 հարված է կատարել բայց կրել է 2 պարտություն - Դանիայի հավաքականը 2 խաղում 43 հարված է կատարել, բայց կրել է 2 պարտություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դանիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում 1-2 հաշվով զիջել է Բելգիայի ընտրանուն:

Դանիացիների համար սա 2-րդ պարտությունն էր մրցաշարում: 1-ին տուրում ընտրանին նվազագույն հաշվով զիջել էր ֆիններին:

Հետաքրքիր է, որ Դանիայի հավաքականը երկու խաղում 43 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, ընդ որում՝ Բելգիայի հավաքականի դեմ խաղում Դանիայի հավաքականը կատարել է 22 հարված, Բելգիայի հավաքականը՝ 6:

Դանիայի հավաքականը, սակայն, երկու խաղում էլ պարտություն է կրել:

3-րդ՝ վերջին տուրում Դանիայի հավաքականը կմրցի ռուսների դեմ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: