Logo

«Հանկարծ ճակատիս մեկը զենք պահեց». Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
7a50f Gustav Svensson - «Հանկարծ ճակատիս մեկը զենք պահեց». Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պատմությունը

Սովորական, նախորդից ոչնչով չտարբերվող հերթական օրվա ավարտին՝ երեկոյան ուշ ժամի, Սիմֆերոպոլից դեպի Դոնեցկ էր ուղևորվում մարդկանցով լի և իրերով լցված ավտոբուս։ Մութ անցումներում դրված էին ճամպրուկներ, լացում էին երեխաները։ Լսվում էին նյարդային զրույցներ՝ հիմնականում անգլերենով։ Դրսում երևում էին մինչև ատամները զինված մարդիկ։ Նրանք կանգնած էին յուղերի մեծ տարաների կողքին և տաքանում էին։ Հանկարծ ավտոբուսը կտրուկ արգելակում է և ներս են մտնում զինվորականներ։ Կալաշնիկովի ավտոմատի ծայրը ուղղված էր շիկահեր ուղեվորներից մեկի վրա։ Երկրորդ զինվորականը նրան դիմեց ռուսերենով, բայց ֆուտբոլիստը ոչինչ չհասկացավ։ Սարսափահար ուղևորը երեխա ժամանակից հետո այդքան չէր վախեցել. Սառը ավտոմատի հպումը հիշեցրեց նրա հոր աշխատանքային գործիքների սառնությունը։ Այդ ուղևորը շվեդ ֆուտբոլիստ Գուստավ Սվենսոնն էր։

3163496 64825648 2560 1440 960x540 - «Հանկարծ ճակատիս մեկը զենք պահեց». Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պատմությունը

Սվենսոնի ընտանիքն անընդհատ տեղափոխվել է։ Երբ Սվենսոնը 13 տարեկան էր, նրա հայրը, որը մասնագիտյությամբ բժիշկ էր, կնոջ ու 4 երեխաների հետ Գյոտեբորգից տեղափոխվել է Ֆրանսիայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը՝ Կան՝ պայմանագրով աշխատելու համար։ Կանում Սվենսոնը եղբոր և երկու քույրերի հետ արագ սովորել են ֆրանսերեն։ Երեխաները շատ ժամանակ էին անցկացնում փողոցում, իսկ մայիսին տեսնում կինոշխարհի աստղերին, որոնք ժամանում էին աշխարհահռչակ Կանի փառատոնին։

Ֆրանսիայում Գուստավը սկսել էր զբաղվել ֆուտբոլով։ Սվենսոնը խաղում էր «Կաննե-Ռոշեվիլ» ակումբի պատանեկան թիմում։ Մեկ տարի անց ընտանիքը վերադարձել է Շվեդիա և Սվենսոնն ընդունվել է «Գյոտեբորգի» ակադեմիա։ Զուգահեռ Սվենսոնը զբաղվում էր թենիսով։ Երբեմն մարզումների ժամերը համընկնում էին։ Բայց, վերջիվերջո, Գուստավն ընտրել է ֆուտբոլը, 18 տարեկանում հայտնվել է իր հարազատ «Գյոտեբորգի» հիմնական թիմում և երեք տարում նվաճել է Շվեդիայի գավաթը, Սուպերգավաթը և դարձել Շվեդիայի չեմպիոն։

27cb0e - «Հանկարծ ճակատիս մեկը զենք պահեց». Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պատմությունը

Սակայն ճանապարհորդելու ցանկությունը, որը Սվենսոնի մոտ կար դեռ մանկուց, ստիպել է նրան տեղափոխվել այլ երկիր։ Նոր էմոցիաներ փնտրելու ու գտնելու հույսով Սվենսոնը հայտնվել է «Բուրսասպորում»։ Թուրքիայում առաջին իսկ մրցաշրջանում 23-ամյա Սվենսոնն ականատես է եղել զարմանալի իրողության։ Հերթական սկանդալից հետո լիգայի ղեկավարությունն արգելել է թուրք տղամարդ ֆանատներին ներկա գտնվել հաջորդ մի քանի խաղին։ Արդյունքում՝ «Ֆեներբահչեի» խաղին ստադիոնում ներկա էին միայն կանայք և մինչև 12 տարեկան երեխաներ։

«Ես կարծում եմ, որ դա աշխարհի միակ վայրն է, որտեղ կարելի է 45 հազար նստելատեղ ունեցող ստադիոն բերել միայն կանանց և երեխաների։ Միակ տարբերությունը, որը հիշում եմ, այն է, որ երբ մրցակիցը գոլ խփեց խաղից դուրս վիճակից, երկրպագուներներն ուղիղ հինգ րոպե տոնում էին այն։ Փոքր-ինչ անհարմար իրավիճակ էր»,- հիշում է Սվենսոնը։

Մեր ընտրանին

Թուրքիայում Սվենսոնը մեծ նվաճումների չի հասել. միայն երրորդ տեղ 2010/11 թթ. մրցաշրջանում և երկրի գավաթի եզրափակիչ։ 2012 թվականին Սվենսոնը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տավրիա»։ Գուստավը Սիմֆերոպոլ է տեղափոխել ընտանիքին, իսկ երկու տարի անց տասնյակ հարազատների հյուրընկալել է իր տանը։ Կյանքի կայուն ընթացքը փչացրել է պաատերազմը։

Ամեն ինչ սկսվել է 2013 թվականի վերջին Ուկրաինայում քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությամբ: «Երբ ես ձմեռային արձակուրդից հետո վերադարձա Ուկրաինա, Կիևում արդեն լայնամասշտաբ պատերազմ էր: Այդ ժամանակ մենք Ղրիմում էինք, սակայն պատերազմն ընթանում էր միայն մայրաքաղաքում»,- հիշում է Սվենսոնը:

Նրա կնոջ ՝ Սառայի ծնողներն առաջին անգամ էին եկել Ուկրաինա: Գուստավը ցանկանում էր նրանց ցույց տալ Ղրիմը: Նա պաշտում էր իր նոր տունը և այն անվանում էր «հիանալի վայր», հատկապես Սև ծովին մոտ լինելու պատճառով: Ենթադրվում էր, որ հարազատները տասն օր կմնային, բայց երբ նրանք ժամանեցին, իրավիճակը սկսեց թեժանալ:

«Հիշում եմ, որ Ուկրաինայում մեր վերջին օրվա երեկոյան մենք ընթրել ենք սովորականի պես: Ուկրաինական երաժշտություն նվագող խմբերից մեկը ելույթ էր ունենում ռեստորանում, բայց փողոցի մյուս կողմում նստած էր դիպուկահարը: Դա շատ, շատ վախենալու էր, բայց ես դեռևս լիովին չէի հասկանում իրավիճակի լրջությունը»:

image 960x480 - «Հանկարծ ճակատիս մեկը զենք պահեց». Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պատմությունը

Հետո Գուստավին սկսել են զանգել ընկերները, հարազատները և նախկին գործընկերները: Սվենսոնը համացանցում կարդացել է, որ Վլադիմիր Պուտինը հրամայել է ռուսական բանակին ներխուժել Ուկրաինա: Իսկ հետո սկսվել է խուճապը: Ղրիմի օդանավակայանն արդեն փակ էր, և Գուստավը դիմել է «Տավրիային»՝ խնդրելով մեքենա տրամադրել՝ Դոնեցկ հասնելու համար, որպեսզի  այնտեղ ինքնաթիռ նստի ու փախչի: Սվենսոնը մի քանի ժամվա ընթացքում ընտանիքի անդամների հետ պատրաստ էր հեռանալուն։   Նրանք իրենց ունեցվածքի մեծ մասը թողել են վարձակալած բնակարանում: Բայց միայն շվեդը չէր, որ հետևում էր իրավիճակին: Եվս 6 օտարերկրացի ֆուտբոլիստ հարցնում էր իր ավագ ընկերոջը. «կարո՞ղ ենք քեզ հետ գնալ»:

«Տավրիան» ընդամենը երկու ժամում ավտոբուս է կազմակերպել Սիմֆերոպոլից Դոնեցկ: Ակումբի անվտանգության աշխատակիցները նրանց հետ գնացել էին սարսափելի իրավիճակում հայտնված օտարերկրացիներին օգնելու համար: Երբ ավտոբուսը կանգնեցրել են զինվորականները, Սվենսոնը կարծես վախից վերադարձել էր մանկություն:

«Նրանք ավտոմատն ուղղեցին մեր դեմքին, և մենք ստիպված էինք ցույց տալ փաստաթղթերը: Ես փորձեցի հնարավորինս լուռ մնալ, որպեսզի ավելորդ անհանգստություն չառաջացնեմ, քանի որ մենք այնպիսի զգացողություն ունեինք, որ նրանց աչքին կարող էինք թշնամի երևալ: Ես երբեք չեմ մոռանա այդ վախը », – հիշում է Սվենսոնը:

Գուստավը և նրա ընտանիքն ու գործընկերները 7,5 ժամ ճանապարհ են անցել մեքենայով՝  հասնելով Դոնեցկ: Օդակայանի վերջին թռիչքներից մեկն էր. «Ընդամենը մի քանի շաբաթ անց Դոնեցկի օդանավակայանն այլևս չկար: Այն մանր կտորների էր վերածվել, և մտածելն այդ մասին բոլորովին անիրական է»:

Սկզբում Գուստավը հույս ուներ, որ իրավիճակը կկարգավորվի, և նա կվերադառնա «Տավրիա»: Բայց արագ հասկացել է, որ դա երբեք չի լինի: «Գյոտեբորգը» գնել է իր սանի տրանսֆերը 700 հազար եվրոյով: Մի քանի մրցաշրջան անց շվեդը նորից ճանապարհորդության է գնացել՝ այս անգամ Չինաստան:

Այնտեղ Գուստավը մնացել է ընդամենը մեկ տարի: Չինաստանի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակման պատճառով Սվենսոնը թռել է Խաղաղ օվկիանոսի վրայով և պայմանագիր կնքել «Սիեթլ Սաունդերսի» հետ, որից հետո վերադարձել է Գուանչժոու, բայց արդեն մեկ այլ ակումբ՝ «Գուանչժոու Սիթիում»,  այնտեղից էլ հրավիրվել է Շվեդիայի ազգային հավաքական ԵՎՐՈ 2020-ին մասնակցելու համար:

Գուստավ Սվենսոնը «թափառել» է աշխարհով մեկ։ Բայց չի հանձնվել. հայտնվելով Չինաստանում, հետո ՄԼՍ-ում, նա չի կորցրել հույսը, քրտնաջան աշխատել է ու վստակել էր այս տարի ԵՎՐՈ-ին մասնակցելու իր իրավունքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: