Logo

Հայտնի է՝ որքան գումար է Դոնարուման ստանալու իր նոր ակումբում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 08.06.2021ՍՊՈՐՏ
donnarumma - Հայտնի է՝ որքան գումար է Դոնարուման ստանալու իր նոր ակումբում

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը և տեղափոխվելու է ֆրանսիական ակումբ:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 10 մլն եվրո: Եվս 2 մլն նախատեսված է որպես պարգևավճար:

«Միլանը» նոր պայմանագրի համար իտալացուն առաջարկել էր 7+1 մլն եվրո, սակայն մերժում էր ստացել:

Դոնարուման ՊՍԺ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի վերջին լրանում է «ռոսոներիների» հետ նրա պայմանագրի ժամկետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: