Logo

Կոնտե․ «Իտալիան գիտի, թե ինչպես հաղթել եզրափակիչներում»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
E5UMIZeWEAEOQVT scaled - Կոնտե․ «Իտալիան գիտի, թե ինչպես հաղթել եզրափակիչներում»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչում սպասվող Իտալիա – Անգլիա հանդիպման մասին։

«Իտալիայի հավաքականը ավելի քիչ երկրպագու է ունենալու ստադիոնում, իսկ խաղադաշտում ունենալու է ավելի շատ փորձ։ Մենք գիտենք, թե ինչ է եզրափակիչներում խաղալը։ Ու մենք գիտենք, թե ինչպես պետք է հաղթել այնտեղ։

Շատերը խոսում են, որ իսպանացիները կիսաեզրափակիչում տիրում էին նախաձեռնությանն ու վերահսկում էին խաղի ընթացքը։ Այդ վերահսկողության տակ ես հասկանում եմ, որ թիմը պետք է գոլային պահեր ստեղծի։ Սակայն այնպես չէ, որ այդ առումով Իտալիան շատ էր զիջում Իսպանիային»,-Gazetta dello Sport-ն է մեջբերում Կոնտեի խոսքը։

Իտալիա – Անգլիա հանդիպումը կայանալու է կիրակի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: