Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Լեոնարդո Սպինացոլան Բելգիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում ստացած վնասվածքի պատճառով երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի գա:
Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Սպինացոլան Աքիլեսյան ջլի պատռվածք է ստացել: Վնասվածքից ապաքինվելու համար ֆուտբոլիստից կպահանջվեն երկար ամիսներ:
Լեոնարդո Սպինացոլան ԵՎՐՈ 2020-ում աչքի ընկած լավագույն խաղացողներից է: