Logo

Մակեդոնացիները կորուստներով են մոտենում Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.11.2020Հայկական ֆուտբոլ
Makedonats’inery korustnerov yen motenum Hayastani havak’akani dem khaghin - Մակեդոնացիները կորուստներով են մոտենում Հայաստանի հավաքականի դեմ խաղին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 6 տուր

18 Նոյեմբեր 2020 - 21:00

1

Հայաստան

0

Հյուսիսային Մակեդոնիա

1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մոտենում է կորուստներով՝ հայտնում է Macedonian Football-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը չեն կարողանա մասնակցել Գորան Պանդևը, Էնիս Բարդին, Արիան Ադեմին, Էզջան Ալիոսկին, Ստոլե Դիմիտրևսկին, Բոբան Նիկոլովը և Ստեֆան Սպրիովսկին:

Այս շարքին է միացել նաև «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասը: Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն արդեն ժամանել է Կիպրոս, որտեղ կայանալու է խաղը, և Էլմասը հավաքականի հետ չի մեկնել մկանային վնասվածքի պատճառով:

Այս պահին Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հայտացուցակը Հայաստանի հավաքականի դեմ խաղին հայտնի չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: