Logo

Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն հորինել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.01.2022ՍՊՈՐՏ
Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հակված չէ այն տարբերակին, որ թիմն ամռանը ձեռք բերի և՛ Էրլինգ Հալանդին, և՛ Կիլիան Մբապեին: Հարցն այն չէ, որ «Ռեալը» չի կարող, այլ այն, որ չի ուզում՝ գրում է ESPN-ի լրագրող Խորխե Ռամոսը:

Լրագրողի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն հորինել Հալանդ-Մբապե զույգի տեսքով:

Պերեսն ուզում է, որ Էրլինգ Հալանդն ամառային տրանսֆերային պատուհանին միանա «Բարսելոնային», իսկ Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ կասկածներ չունի:

Այդպիսով՝ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է աստղային նոր դիմակայություն ստեղծել, որն ավելի հետաքրքիր կդարձնի «Էլ Կլասիկոն», իսկ թիմերը կկարողանան մեծ եկամուտ ապահովել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: