Logo

Golden Boy մրցանակի հաղթողի անունը հայտնի է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
Golden Boy մրցանակի հաղթողի անունը հայտնի է - Golden Boy մրցանակի հաղթողի անունը հայտնի է

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին ճանաչվել է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն խաղացող՝ արժանանալով Tuttosport-ի Golden Boy մրցանակին:

Մրցանակին հավակնում էին նաև՝

Էդուարդու Կամավինգա («Ռեալ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Ջովանի Ռեյնա («Բորուսիա Դորտմունդ»), Գավի («Բարսելոնա»), Բրայան Հիլ («Տոտենհեմ»), Կարիմ Ադեյեմի («ՌԲ Լայպցիգ»), Ռայան Գրավենբերխ («Այաքս»), Դանիել Մալդինի («Միլան»), Ֆլորիան Վիրց («Բայեր»), Վիլյամ Սալիբա («Մարսել»), Ռոդրիգո («Ռեալ»), Ռոբերտո Պիկոլի («Ատալանտա»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Խեսուս Պինո («Վիլյառեալ»), Յուրիեն Տիմբեր («Այաքս»), Շառլ դե Կատելարե («Բրյուգե»):

2020 թվականին մրցանակին արժանացել է Էրլինգ Հալանդը, 2019 թվականին՝ Ժոաու Ֆելիշը, 2018 թվականին՝ Դե Լիխտը, 2017-ին՝ Մբապեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: