Logo

Մեսին՝ Լևանդովսկիին. «2020 թվականին դու պետք է ստանայիր «Ոսկե գնդակը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
Մեսին՝ Լևանդովսկիին. 2020 թվականին դու պետք է ստանայիր Ոսկե գնդակը - Մեսին՝ Լևանդովսկիին. «2020 թվականին դու պետք է ստանայիր «Ոսկե գնդակը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսին մարզական կարիերայում 7-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: Մրցանակն ստանալուց հետո արգենտինացին խոսել է Ռոբերտ Լևանդովսկիի մասին, որը մրցանակի համար պայքարում ընդամենը 33 միավորով զիջեց Մեսիին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

«Կցանկանայի առանձնացնել Ռոբերտ Լևանդովսկիին: Քեզ հետ մրցելը մեծ պատիվ է: Բոլորը գիտեն, որ նախորդ տարի դու էիր արժանի մրցանակին:

Կարծում եմ՝ France Football-ը պետք է քեզ «Ոսկե գնդակ» հանձնի 2020 թվականի համար: Դու արժանացել ես դրան: Այն պետք է լինի քո տանը»,- ասել է Լիոնել Մեսին:

Մեսին 33 միավորով է գերազանցել Լևանդովսկիին «Ոսկե գնդակի» համար պայքարում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: