
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր նշում է իր 29-ամյակը:
1992 թվականի հոկտեմբերի 14-ին «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումն անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ:
«Հրազդան» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
1.Հարություն Աբրահամյան, 2.Արմեն Շահգելդյան, 3.Վարդան Խաչատրյան (ա), 4.Երվանդ Կրբաշյան, 5.Սարգիս Կարապետյան, 6.Սարգիս Հովսեփյան, 7.Արտաշես Ադամյան (62՛), 8.Արամայիս Տոնոյան (67՛), 9.Արսեն Ավետիսյան (69՛), 10.Սամվել Կոստանդյան (81՛), 11.Մկրտիչ Հովհաննիսյան:
Փոխարինումներ՝ Արա Նիգոյան (62՛), Արթուր Պետրոսյան (67՛), Արթուր Աբազյան (69՛), Հովհաննես Թահմազյան (81՛):
Հավելենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 18-ին, նույն թվականից անդամակցել է ՖԻՖԱ-ին, 1993 թվականից՝ ՈՒԵՖԱ-ին:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 210 հավաքականների շրջանում զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները